Բաժնետերեր

Հայաստանում ՊրոԿրեդիտ Բանկի բաժնետեր է հանդիսանում «Ինեկոբանկ» ՓԲԸ-ը ՝ 100 % բաժնեմասով:


ՊրոԿրեդիտ Բանկը չունի անուղղակի նշանակալից մասնակիցներ։ Բանկի ուղղակի նշանակալից մասնակիցները Բանկի հանդեպ չունեն որևէ պարտավորություն:





Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից 2008-2015 թթ.-ների համար որոշումներ են կայացվել շահութաբաժիններ չվճարելու վերաբերյալ: ՊրոԿրեդիտ Բանկ ՓԲԸ–ի յուրաքանչյուր բաժնետեր համաձայն`ՙԲանկերի և բանկային գործունեության մասին՝ Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի իրավունք ունի ստանալու բանկի վերջին տարեկան հաշվետվության և արտաքին աուդիտի եզրակացության պատճենները: Բանկի տեղաբաշխված քվեարկող բաժնետերերի 2%-ին և ավելիին տիրապետող յուրաքանչյուր բաժնետեր իրավունք ունի ստանալու «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված տեղեկությունները (օրենքը տե'ս այստեղ): Վերոնշված տեղեկությունները բանկը տրամադրում է ԱՆՎՃԱՐ բաժնետիրոջ գրավոր դիմումը ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել առձեռն` բանկի գլխամասային գրասենյակում կամ ցանկացած մասնաճյուղում, էլեկտրոնային հասցեով` info@procreditbank.am կամ փոստով` ՊրոԿրեդիտ Բանկ ՓԲԸ, Տերյան փ. 105/1, 11 տարածք, Ցիտադել բիզնես կենտրոն, 7-րդ հարկ հասցեով:

ՊրոԿրեդիտ Բանկի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի 14.08.2013թ.-ի որոշմամբ ՊրոԿրեդիտ Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 2.500.000.000 ՀՀ դրամով և այժմ կազմում է 9.990.000.000 ՀՀ դրամ:

Թարմացված է 2016-03-03