Հաճախորդի իրավունքներ

Հարգելի հաճախորդ,


 


Եթե Դուք ունեք առաջարկ կամ դիմում-բողոք Բանկի մատուցած ծառայությունների կամ սպասարկման որակի վերաբերյալ, ապա խնդրում ենք ատորև ծանոթանալ Բանկի հաճախորդների առաջարկությունների և բողոքների ընթացակարգին։ Նամակները կամ դիմում-բողոքները ընդունվում են Բանկի գլխամասային գրասենյակում, ցանկացած մասնաճյուղում, էլեկտրոնային հասցեով` info@procreditbank.am, կամ փոստով` ՊրոԿրեդիտ Բանկ ՓԲԸ, Տերյան փ. 105/1, 11 տարածք, Ցիտադել բիզնես կենտրոն, 7-րդ հարկ:

Դուք նաև իրավունք ունեք ստանալու ՊրոԿրեդիտ Բանկ ՓԲԸ-ի վերաբերյալ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության պատճենները, մասնավորապես, Բանկի պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները, Բանկի թողարկած պարտատոմսերի և այլ արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման դեպքում` տեղեկություններ այդ մասին՝ օրենքով սահմանված ծավալով և կարգով, ինչպես նաև Բանկի մատուցած ծառայությունների և դրանց սակագների մասին տեղեկատվություն։ Օրենքը կարող եք գտնել այստեղ

Վերոնշյալ տեղեկատվությունը Բանկը տրամադրում է Ձեր գրավոր դիմումի հիման վրա՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել.

1.  առձեռն` Բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ,

2.  էլեկտրոնային եղանակով` info@procreditbank.am հասցեով,

3. փոստով` ՊրոԿրեդիտ Բանկ ՓԲԸ, Երևան 0009, Տերյան փ. 105/1, 11 տարածք, Ցիտադել բիզնես կենտրոն, 7-րդ հարկ (հեռ.՝ +37411 20 20 20) հասցեով։ Վճարը թղթային մեկ տպագիր էջի համար կազմում է 5 ՀՀ դրամ, էլեկտրոնային առաքման դեպքում գումարներ չեն գանձվում:  


Ուշադրություն. ֆիզիկական անձ հաճախորդը հնարավորություն ունի ներկայացնելու ընկերության և հաճախորդի միջև կնքվող գործարքից բխող պահանջները Ֆինանuական համակարգի հաշտարարին:

Բանկը Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ կնքել է գրավոր համաձայնագիր Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ: Ընդ որում, չեն կարող վիճարկվել միայն այն պահանջների մասով որոշումները, որոնց գույքային պահանջի չափը չի գերազանցում 250.000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը և գործարքի գումարի չափը չի գերազանցում 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Դա նշանակում է, որ Բանկը, նշված դեպքերում, չի կարող դատական կարգով վիճարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից Բանկի դեմ կայացված որոշումները։   

 

Հաճախորդների առաջարկությունների և բողոքների ընթացակարգ

 


 

 

Թարմացված է 2016-03-03