24/7 սպասարկում


ՊրոԿրեդիտ Բանկը սիրով հայտնում է իր հաճախորդներին, որ այսուհետ գործարքներ կարող են իրականացնել նաև նորաբաց «Մաշտոց» մասնաճյուղում, որը գտնվում է Մաշտոցի Պողոտա 18շ. շինություն 52/1 հասցեում:

Մասնաճյուղը իր տեսակով նորություն է հայաստանյան բանկային շուկայում, քանի որ ունի նորագույն տեխնիկայով հագեցած շուրջօրյա գործող ինքնասպասարկման սրահ: Ինքնասպասարկման սրահը հնարավություն է տալիս հաճախորդին իրականացնել որոշակի բանկային գործարքներ սարքավորումների միջոցով՝ խուսափելով հերթերից աշխատանքային ժամերին, ինչպես նաև կատարել գործարքներ ոչ աշխատանքային ժամերին և օրերին՝ ապահովելով լրացուցիչ հարմարավետություն մեր հաճախորդների համար: Ոչ աշխատանքային ժամերին և օրերին մուտք դեպի ինքնասպասարկման կենտրոն իրականցվում է միայն գործողության ժամկետում գտնվող բանկային պլաստիկ քարտի միջոցով: Ինքնասպասարկման համար մեր հաճախորդներին ներկայացված են մասնավորապես հետևյալ սարքավորումները.

 

 

Կանխիկի մուտքագրման տերմինալ(Paybox terminal), որը հնարավորություն է տալիս ինչպես բանկի հաճախորդներին, այնպես էլ՝ երրորդ անձանց կատարել կանխիկի մուտքեր մինչև 400,000 ՀՀ դրամ գումարի չափով: Կանխիկի մուտքագրումը կարող է կատարվել ինչպես հաշվի համալրման, այնպես էլ վարկի հետագա մարման նպատակով: Կանխիկի մուտքագրման այս տերմինալը ապահովում է նաև «Ինետերնետ Բանկինգ» համակարգին շուրջօրյա հասանելիություն:

 

 

Կանխիկի մուտքի համար նախատեսված բանկոմատ(Cash-in ATM), որը հնարավորություն է տալիս բանկի քարտապան հաճախորդներին կատարել կանխիկի մուտքագրման գործարքներ իրենց քարտին կցված հաշվին, ինչպես նաև կատարել կանխիկի ելքագրման գործարքներ:

 

 

Կանխիկի ելքի համար նախատեսված բանկոմատ(Cash-out ATM), որը հնարավորություն է տալիս բանկի քարտապան հաճախորդներին կատարել կանխիկի ելքագրման գործարքներ իրենց քարտին կցված հաշվից:

 

 

Մետաղական սեյֆ նախատեսված խոշոր գումարի կանխիկի մուտքի համար(Cash-drop box): Այս սարքավորումը նախատեսված է հատուկ պոլիէթիլենային ծրարներով փաթեթավորված խոշոր գումարների մուտքագրման համար: Այն նախատեսված է Բանկի խոշոր բիզնես հաճախորդների համար, ովքեր, Բանկի հետ կնքված պայմանագրի համաձայն, կարող են համապատասխան փաթեթավո��մամբ՝ հատուկ պոլիէթիլենային ծրարների միջոցով, ինչպես աշխատանքային ժամերին այնպես էլ աշխատանքային ժամերից դուրս, հանձնել գումարը Բանկ՝ թողնելով այն պահառու սեյֆում: Սեյֆի փաթեթների ընդունման հատվածը բացվում է միայն Պրոկրեդիտ Բանկի պլաստիկ քարտերի միջոցով՝ ֆիքսելով քարտապանի տվյալները, ով գումար է մուտք  արել, և բացման ժամանակը: Բանկի աշխատակիցները օրվա ընթացքում որոշակի պարբերականությամբ կատարում են սեյֆում առկա գումարների հաշվարկ և մուտքագրում հաճախորդի համապատասխան հաշվին: Այս ծառայությունը մեր խոշոր բիզնես հաճախորդներին հնարավորություն է տալիս խնայել ժամանակ` խուսափելով Բանկում հնարավոր հերթերից և խոշոր գումարների կանխիկի մուտքի դեպքում չսպասել մինչև գումարի հաշվարկի գործընթացի ավարտը: Այն հնարավորություն է տալիս նաև ոչ աշխատանքային ժամերին կամ օրերին ի պահ հանձնել Բանկ: Եթե գումարը մուտք է արվում մետաղական սեյֆ աշխատանքային ժամերի ընթացքում՝ 9:30-17:30, ապա գումարը փոխանցվում է հաճախորդի նշած հաշվեհամարին նույն աշխատանքային օրվա ընթացքում: Այն դեպքում, եթե գումարը մուտք է արվում սեյֆ ոչ աշխատանքային ժամերի ընթացքում, ապա հաշվեհամարին փոխանցում կատարվում է հաջորդ աշխատանքային օրվա սկզբից 30 րոպեի ընթացքում՝ մինչև 10:00:

Թարմացված է 2016-02-29