Հաճախ տրվող հարցեր

 

1. Արդյոք կարո՞ղ եմ մասնակցել ծրագրին, չունենալով տնտեսագիտական կրթություն:

 

- Մենք կարծում ենք, որ Բանկում աշխատելու համար պարտադիր չէ ունենալ տնտեսագիտական կրթություն: Եթե ցանկանում եք աշխատել ՊրոԿրեդիտ Բանկում և կիսում եք մեր սկզբունքները, անպայման դիմեք:

 

2. Ես տեղեկացել եմ, որ Երիտասարդ բանկիրների ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է անգլերենի միջին մակարդակի իմացություն: Ի՞նչ է դա նշանակում:

 

- Այո՛, միջին մակարդակի անգլերենի իմացությունը պարտադիր է, քանի որ ծրագրի տեսական մասը հիմնականում անց է կացվում անգլերենով, ավելին՝ դրանց մի մասը վարում է Բանկի օտարազգի ղեկավար անձնակազմը: Միջին մակարդակի անգլերենի իմացությունը (intermediate level) նշանակում է, որ Դուք պետք է կարողանաք հաղորդակցվել անգլերենով՝ արտահայտեք մտքեր և կարծիքներ, ինչպես նաև հասկանաք զրուցակցին:

 

3. Արդյոք ես պե՞տք է վճարեմ ծրագրի համար:

 

- Ծրագիրը մասնակիցների համար անվճար է, ավելին՝ Բանկը վճարում է ամսական կրթաթոշակ ծրագրի ողջ ընթացքում:

 

4. Ո՞րն է ծրագրի նպատակը:

 

- Ծրագիրը ՊրոԿրեդիտ Բանկում աշխատանքի ընդունվելու հիմնական ճանապարհն է: Բանկն այս եղանակով համալրում է իր թափուր հաստիքները, ինչպես նաև հնարավորություն է ընձեռում բոլոր խոստումնալից երիտասարդներին սկսելու հեռանկարային կարիերա:

 

5. Ես ունեմ չգրանցված աշխատանքային փորձ, արդյոք կարո՞ղ եմ դա նշել իմ ինքնակենսագրությունում:

 

- Այո՛,անպայման նշեք, քանի որ ցանկացած աշխատանքային փորձ կարևոր է: Ինչպես նաև առկայության դեպքում նշեք կամավորական կամ հասարակական աշխատանքներում Ձեր ներգրավվածության մասին:

 

6. Ես նախկինում երբեք մոտիվացիոն նամակ չեմ գրել: Ի՞նչպես այն գրել:

 

- Մոտիվացիոն նամակը չափազանց կարևոր է ընտրության գործընթացում: Այն պետք է ներառի ընդհանուր տեղեկություն Ձեր մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչպես եք վերաբերվում մեր արժեքներին և գործունեությանը, ինչու մենք պետք է դիտարկենք Ձեր թեկնածությունը, ինչպես եք պատկերացնում Ձեր հետագա կարիերան: Մի խոսքով, այս փաստաթուղթը մեզ կարևոր տեղեկություններ է տալիս ինչպես Ձեր, այնպես էլ դիմելու Ձեր դրդապատճառ��երի մասին:

 

7. Ձեր առաջին հեռախոսազանգին չի հաջողվել պատասխանել: Արդյոք կզանգահարե՞ք ինձ նորից:

 

- Այո՛, ինչպես նաև Ձեզ հետ կհարմարեցվի հեռախոսազրույցի ժամը:

 

8. Ինչի՞ մասին է հեռախոսային հարցազրույցը:

 

- Հեռախոսային հարցազրույցի ընթացքում Անձնակազմի համալրման ստորաբաժանման աշխատակիցը ճշտում է թեկնածուի ինքնակենսագրականում և մոտիվացիոն նամակում ներկայացված տեղեկատվությունը, հետաքրքրվում է թեկնածուի ծրագրին դիմելու շարժառիթներով և դրդապատճառներով, ինչպես նաև պատկերացում է կազմում վերջինիս հաղորդակցման և վերլուծական հմտությունների մասին։ Հեռախոսազրույցի ընթացքում թեկնածուները ևս կարող են ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ Հեռախոսազրույցի տևողությունը 20-30 րոպե է:Հարկ է նշել, որ հեռախոսազրույցի զգալի մասն անցկացվում է անգլերենով, ինչը հնարավորություն է տալիս գնահատել մասնակցի անգլերենի իմացությունը:

 

9. Ի՞նչ է նշանակում լինել աշխարհագրորեն ճկուն:

 

- Ճկունությունը շատ կարևոր նախապայման է, ինչպես ծրագրում ընդգրկվելու, այնպես էլ ՊրոԿրեդիտ Բանկում աշխատելու համար: Բացի Երևանից ՊրոԿրեդիտ Բանկը ներկայացված է նաև մարզերում: Այսպիսով` Բանկին անհրաժեշտ է համալրել թափուր հաստիքները նաև մարզերում: Ծրագրի բոլոր մասնակիցները պետք է հաշվի առնեն մի հանգամանք, որ կարող են աշխատանքի առաջարկ ստանալ և՛ Երևանում և՛ մարզերում աշխատելու համար: Իր բնակության վայրից հեռու աշխատանքի առաջարկ ստանալու պարագայում աշխատակիցը պետք է առնվազն 1 տարի ապրի ու աշխատի տվյալ մարզում: Բանկը իր կողմից տրամադրում է բնակարան և հոգում է կոմունալ վճարները: Դա շատ լավ հնարավորություն է աշխատակցի համար նոր միջավայրում կայանալու, ինքնուրույն կյանք վարելու և կապեր ձեռք բերելու համար: Ընդհանրապես Բանկի բոլոր աշխատակիցներից ակնկալվում է բարձր ճկունություն և պատրաստակամություն մարզերում աշխատելու համար:

 

10. Ձեր կայքում տեղադրված մաթեմատիկայի և տրամաբանության թեստի օրինակները հեշտ են: Արդյոք թեստի հանձնման օրը լինելո՞ւ է նույնանման առաջադրանք:

 

- Թեստը նման կլինի կայքում տեղադրված օրինակներին: Նրանում լինելու են տրամաբանական խնդիրներ, կոտորակների և տասնորդական թվերի հետ գործողություններ և այլն, որոնք դուք պետք է հաշվեք առանց հաշվիչից օգտվելու: Մաթեմատիկայի և տրամաբանական թեստի փուլը հաղթահարելու համար պետք է հավաքել առավելագույն 60 միավորից առնվազն 39 միավոր: Թեստը գրելու համար հատկացվում է 1 ժամ:

 

11. Ինչպիսի՞ թեմաներ են քննարկվում խմբային հարցազրույցին:

 

- Յուրաքանչյուր խմբին տրվում է երկու թեմա: Մեկը սոցիալական հիմնախնդիրներին վերաբերող թեմա է, որի շուրջ բոլոր թեկնածուները հեշտորեն կարող են իրենց տեսակետը հայտնել, իսկ երկրորդ թեման վերաբերում է տնտեսագիտությանը և դրա ազդեցությանը մեր առօրյայի վրա: Ոչ տնտեսագետներին տնտեսագիտական թեման չպետք է վախեցնի, քանի որ քննարկման ընթացքում կարևոր է մտածելակերպը, վերլուծելու, շփման, ինչպես նաև դիմացինին լսելու ունակությունը, այլ ոչ թե տեսական սահմանումներ:

 

12. Ինչպե՞ս է անցնում անհատական հարցազրույցը:

 

- Անհատական հարցազրույցը, որը տևում է շուրջ 45 րոպե, հրաշալի հնարավորություն է ինչպես Ձեզ ներկայացնելու, այնպես էլ ստանալու Ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները: Մեզ համար կարևոր է ճանաչել յուրաքանչյուր թեկնածուին անհատապես: Այդ պատճառով խորհուրդ է տրվում հարցազրույցի ընթացքում լինել այնպիսին, ինչպիսին կաք: Հարցազրույցի ընթացքում նաև քննարկվում են դիմողի դրդապատճառները, շարժառիթները և ապագայի պատկերացումները: Հարցազրույցն ընթանում է բաց և տրամադրող միջավայրում, որի արդյունքում մենք կազմում ենք ավելի ամբողջական պատկեր յուրաքանչյուր թեկնածուի մասին և որոշում կայացնում, թե ովքեր պետք է մասնակցեն ընտրական վերջին փուլին՝ երկշաբաթյա ներածական դասընթացին:

 

13. Ի՞նչ է ներածական դասընթացը և որտե՞ղ է անցկացվում:

 

- Երկշաբաթյա ներածական դասընթացը ծրագրի մասնակիցների ընտրության վերջին փուլն է և անց է կացվում Երևանից դուրս՝ դասընթացներ կազմակերպելու համար նախատեսված որևէ հանգիստ վայրում: Դասընթացի ողջ ընթացքում գիշերակացի, սննդի և Երևան տեղափոխման բոլոր ծախսերը հոգում է Բանկը:

 

14. Ի՞նչ եք ակնկալում թեկնածուներից երկշաբաթյա ներածական դասընթացի և ընդհանրապես ծրագրի շրջանակներում:

 

- Ծրագրի ընթացքում լինում են խմբային քննարկումներ, շարադրություններ և հետազոտական աշխատանքներ: Ուստի, ակնկալում ենք ակտիվ մասնակցություն, թիմային աշխատանքերում և քննարկումներում, կարևորում ենք հանդուրժողականությունը և այլակարծությունը ոչ միայն երկշաբաթյա ներածական դասընթացի, այլ նաև ողջ ծրագրի ընթացքում:

 

15. Եթե ես չեմ հաղթահարել ներածական դասընթացի փուլը, արդյոք ես պե՞տք է փոխհատուցեմ իմ վրա կատարված ծախսերը:

 

- Բանկը հոգում է ներածական դասընթացի հետ կապված բոլոր ծախսերը, նույնիսկ եթե Դուք չեք հաղթահարում տվյալ փուլը:

 

16. Ես ունեմ աշխատանք, բայց պատրաստ եմ և ցանկանում եմ այն փոխարինել բանկային կարիերայով: Արդյոք Երիտասարդ բանկիրների ծրագիրն ինձ համար ճի՞շտ ընտրություն է:

 

- Երիտասարդ բանկիրների ծրագիրը եզակի նախագիծ է, որը հնարավորություն է տալիս մասնակիցներին ստանալ ոլորտին առնչվող տեսական և գործնական գիտելիքներ և բացում է դռները ՊրոԿրեդիտ Բանկում կարիերա սկսելու համար: Ծրագրի ողջ տեսական մասն անգլերեն է, ինչը բարելավում է նաև Ձեր անգլերեն լեզվի իմացությունը: Դուք բացառիկ հնարավորություն եք ստանում ծանոթանալու Բանկի գործունեությանը և գնահատելու միջազգային դինամիկ միջավայրում աշխատելու առավելությունները: Այն թեկնածուները, ովքեր ունեն աշխատանքային փորձ, ավելի քան ողջունելի են:

 

17. Ես արդեն մեկանգամ ձախողել եմ մաթեմատիկայի և տրամաբանության թեստը, արդյոք ինձ կտրվի՞ երկրորդ հնարավորություն:

 

- Այո՛,կտրվի: Դուք կարող եք դիմել ծրագրին ևս մեկ անգամ: Այժմ Դուք ունեք առավելություն. գործնականում առնչվել եք թեստի հետ և կարող եք ըստ պատշաճի պատրաստվել:

 

18. Ես ուսանող եմ: Արդյոք հնարավոր է համատեղել ծրագրում մասնակցությունը համալսարանի դասերի հետ:

 

- Ծրագրի ընթացքում Դուք հնարավորություն կունենաք մասնակցել միայն համալսարանի քննություններին՝ նախապես զգուշացնելով Բանկի համապատասխան աշխատակցին: Ծրագրից բացակայելը համալսարանի դասերի պատճառով բացառվում է: Ծրագրին կարող են դիմել բակալավրիատի ավարտական կուրսի վերջին կիսամյակում սովորող ուսանողները, ինչպես նաև մագիստրատուրայում սովորողները:

 

19. Ես ապրում եմ Գյումրի քաղաքում և իմ ամենօրյա այցը Երևան դժվարություններ կառաջացնի: Արդյոք Բանկը կարո՞ղ է առաջարկել ինձ այլընտրանք:

 

- Բանկը խրախուսում է մարզերի բնակիչների մասնակցությունը ծրագրին: Ծրագրում ընդգրկվելու դեպքում Բանկը կապահովի Ձեզ բնակարանով՝ ծրագրի ողջ ընթացքում:

 

 

 

Թարմացված է 2016-03-03