Մեր մարդկային ռեսուրսների տեսլականը


Մեր առաքելությունն է ծավալել պատասխանատու և  գործարար էթիկայի սկզբունքներին համապատասխան բիզնես գործունեությունև նպաստել երկրի տնտեսական զարգացմանը: Այս տեսլականն արտացոլվում է մեր բիզնեսի և մարդկային ռեսուրսների փիլիսոփայության մեջ:
 

ՊրոԿրեդիտ բանկում աշխատակիցների ընտրության գործընթացը թափանցիկ է: Մեր հիմնական նպատակն է ընտրել մոտիվացված, շնորհալի և բարյացակամ անձանց, ովքեր ունեն սովորելու և կատարելագործվելու մեծ ձգտում: Տեխնիկական հմտություններից առավել մենք կարևորում ենք մեր աշխատակիցների ազնվությունը և բարոյական արժեքներով առաջնորդվելը:

 

Հավատացած ենք, որ մեր աշխատակիցների իրազեկությունը և նվիրվածությունը հույժ կարևոր են հաճախորդներին բարձրակարգ և պատասխանատու ծառայություններ մատուցելու համար: Հետևաբար, մենք ձգտում ենք համալրել մեր անձնակազմն այնպիսի մարդկանցով, ում հոգեհարազատ է մեր առաքելությունը և ովքեր պատրաստ են զարգացնել մեր հաճախորդներին բարձրակարգ ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ բոլոր հմտությունները:

 

ՊրոԿրեդիտը զգալի ներդրումներ է կատարում անձնակազմի զարգացման ուղղությամբ, համոզվելու, որ աշխատակիցները ձեռք են բերում անհրաժեշտ բոլոր հմտությունները՝ մշտապես բարձրակարգ կատարողական ապահովելու համար, միևնույն ժամանակ հավաստիանալով, որ նրանք հստակ գիտակցում են մեր նպատակները և կորպորատիվ մշակույթը Հպարտ ենք, որ ունենք թիմ, որն առաջնորդվում է թափանցիկության, բաց հաղորդակցման, սոցիալական պատասխանատվության և հաճախորդների գերազանց սպասարկման արժեքներով։ ՊրոԿրեդիտի աշխատակիցները հաճույքով են ՝ աշխատում բաց և թափանցիկ միջազգային միջավայրում։

 

Մենք բարձր ենք գնահատում թիմային աշխատանքը և ձգտում ենք ստեղծել բարյացակամ և ոգեշնչող աշխատանքային միջավայր, որտեղ մեր աշխատակիցները կարող են սովորել ու զարգանալ, որտեղ քաջալերվում է գաղափարների, կարծիքների և փորձի փոխանակումը:

 

Հպարտ ենք լինելու այն սակավաթիվ կազմակերպություններից, որոնք իրենք են զարգացնում իրենց ղեկավար կադրերին. հետևաբար, Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկի յուրաքանչյուր աշխատակից ունի մասնագիտական աճի և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն:

ՊրոԿրեդիտը չի վճարում պարգևավճարներ, փոխարենն առաջարկում է յուրաքանչյուր աշխատակցի հմտություններին ու կատարողականին համապատասխան հեռանկարային զարգացման հնարավորություն և աշխատավարձի թափանցիկ սանդղակ:

 

Մեր աշխատակիցները մոտիվացված, պատասխանատու պրոֆեսիոնալներ են, ովքեր ոչ միայն պատրաստակամ են հաղթահարելու առօրյա աշխատանքային մարտահրավերները, այլև հպարտ են, որ ՊրոԿրեդիտի մի մասն են կազմում և համամիտ են բանկի արժեքների ու առաքելության հետ:

 

Ի՞նչ ենք առաջարկում

Ի՞նչ ենք ակնկալում

Երկարաժամկետ հեռանկարներ և կայունություն միջազգային հեղինակավոր խմբում

Նվիրվածություն մեր արժեքներին և նպատակներին

Հստակ շեշտադրում վերապատրաստումներին՝ սկսած բազային ֆինանսներից   մինչև մեր միջազգային ակադեմիաներում կառավարման  դասընթացները

Իրական հետաքրքվածություն ուսման նկատմամբ,  ակտիվ մասնակցություն վերապատրաստումներին, ինչպես նաև դրանց անցկացման վայրեր մեկնելու պատրաստակամություն
Անձնական և մասնագիտական զարգացման, ներառյալ արտերկրում աշխատելու հնարավորություն՝ հիմնված թափանցիկության սկզբունքի  վրա Արհեստավարժ մոտեցում, որն ավելին է քան ուղղակի բիզնես նպատակներին հասնելը. մենք ակնկալում ենք միջանձնային հմտություններ և նվիրվածություն՝ ի լրումն պատասխանատվության ընկալման մեր հայեցակետի

Հաճելի և թափանցիկ աշխատանքային միջավայր, պարզ հիերարխիայով և հաղորդակցման զարգացած մշակույթով, որտեղ արժևորվում են գաղափարները և կարծիքները

Հաստատուն բարոյական արժեքներ, ինչպիսիք են օրինակ հարգանքը, ազնվությունը,  ցանկացած խտրականության բացառումը, ինչպես նաև թիմում աշխատելու ունակություն

 

 

Թարմացված է 2016-03-03