Մեր մասին > Բանկի ղեկավարները > Տնօրինություն
Արամ Բալոյան
Գործադիր Տնօրեն
Արամ Բալոյանը, ծնված 29.12.1975թ.-ին, Բանկի գործադիր տնօրեն է նշանակվել ՊրոԿրեդիտ Բանկի խորհրդի ս.թ. փետրվարի 17-ի որոշմամբ:
Պրն. Բալոյանը իր կարիերան սկսել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում 1998թ.-ին՝ որպես վարկային մասնագետ: 2002 թ.-ին նշանակվել է Ներքին Աուդիտի ղեկավար, այնուհետև, 2006թ.-ին, նշանակվել է որպես Գլխավոր ֆինանսական Տնօրեն/ Գործադիր տնօրենի տեղակալ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում:
2010թ.-ից մինչ հիմա աշխատում է որպես Գործադիր տնօրենի տեղակալ/Կոմերցիոն տնօրեն նույն բանկում:
Պրն. Բալոյանն ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանը:

Կարդալ ավելին
Արտյուշ Խոդերյան
Տնօրինության Անդամ
Արտյուշ Խոդերյանը, ծնված 08.07.1982, Բանկի Տնօրինության անդամ է նշանակվել ՊրոԿրեդիտ Բանկի Խորհրդի 2015թ. մարտի 5-ի որոշմամբ:
Պրն. Խոդերյանը միացել է Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկի թիմին 2008 թվի հունվարին՝ որպես ավագ վարկային վերլուծաբան: Նախքան Տնօրինության Անդամ դառնալը՝ 2012թ, նոյեմբեր ամսից զբաղեցրել է Վարկային Ռիսկերի բաժնի ղեկավարի պաշտոնը:
Պրն. Խոդերյանը ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանի Հաշվապահական Հաշվառում և Աուդիտ ֆակուլտետը և հանդիսանում է նաև Մակեդոնիայում գործող ՊրոԿրեդիտ ակադեմիայի շրջանավարտ:
Կարդալ ավելին
Արտակ Ենգոյան
Տնօրինության Անդամ
Արտակ Ենգոյանը, ծնված 07.11.1977թ., Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկի խորհրդի որոշմամբ 29.01.2015թ. նշանակվել է Տնօրինության անդամ:
Պրն. Ենգոյանը միացել է Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկի թիմին 2007թ. սեպտեմբերին՝ որպես Կազմակերպական և համապատասխանության ապահովման բաժնի ղեկավար: Մինչև Տնօրինության անդամ դառնալը՝ 2014թ. ապրիլից զբաղեցրել է Ներքին ծառայությունների դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը՝ պատասխանատու լինելով Կազմակերպական և համապատասխանության ապահովման, Իրավաբանական և Ադմինիստրատիվ բաժինների համար:
Պրն. Ենգոյանը ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետը, այնուհետև՝ Բեռլինի Հումբոլտի Համալսարանում ստացել է Մագիստրոսի աստիճան (M. Sc.)՝ Տնտեսագիտության և Մենեջմենթի ոլորտում: 2004թ. ստացել է տնտեսագիտության թեկնածուի կոչում: Պրն. Ենգոյանը հանդիսանում է նաև Գերմանիայի Ֆյուրտ քաղաքում գտնվող ՊրոԿրեդիտ ակադեմիայի շրջանավարտ:
Կարդալ ավելին
Լուսինե Պապյան
Գլխավոր հաշվապահ
Լուսինե Պապյանը, ծնված 01.01.1973թ.-ին, Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկի Խորհրդի որոշմամբ 2014թ. ապրիլին նշանակվել է Գլխավոր հաշվապահի պաշտոնում։

Մինչ ՊրոԿրեդիտ Բանկ ՓԲԸ-ում աշխատանքի անցնելը տկն. Պապյանն աշխատել է ՊրոԿրեդիտ Հոլդինգ Էյ Ջի ընկերության հայաստանյան ներկայացուցչությունում՝ որպես հաշվապահ, ինչպես նաև հայկական տարբեր բանկերում`որպես Բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ:

Լուսինե Պապյանը 1995թ. ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական համալսարանը։
Ներկայումս նա հանձնում է քննություններ «ACCA» որակավորում ստանալու համար:
Կարդալ ավելին
Թարմացված է 2016-03-03