Բանկի առաքելությունը և կորպորատիվ արժեքները


 

 

Հայաստանում ՊրոԿրեդիտ Բանկը սկսել է իր գործունեությունը 2008թ. փետրվարի 5-ին: Բանկի հիմնական նպատակը փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումն է, ինչպես նաև բնակչության մոտ խնայողական մշակույթի խթանումը:

 

ՊրոԿրեդիտ Բանկը զարգացմանն ուղղված, բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ տրամադրող բանկ է: Մենք առաջարկում ենք բարձրակարգ սպասարկում ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Մեր գործունեության ընթացքում մենք առաջնորդվում ենք մի շարք առանցքային սկզբունքներով`  հաճախորդների հետ աշխատելիս արժևորում ենք մասնավորապես թափանցիկությունը, չենք գովազդում սպառողական վարկերը և մատուցում ենք այնպիսի ծառայություններ, որոնք հիմնված են յուրաքանչյուր հաճախորդի կարիքների ուսումնասիրման և ֆինանսական խորը վերլուծության վրա: Այսպիսի պատասխանատու բանկային գործունեությունը մեզ թույլ է տալիս մեր հաճախորդների հետ հաստատել վստահության վրա հիմնված երկարաժամկետ համագործակցություն:

 

Մեր գործունեության հիմնական ուղղություններից է շատ փոքր, փոքր և միջին բիզնեսների սպասարկումը: Մենք գտնում ենք, որ հենց այս տնտեսություններն են ստեղծում աշխատատեղեր և կարևոր ներդրում ունեն երկրի տնտեսության զարգացման հարցում: Առաջարկելով պարզ և հասանելի ավանդային ծառայություններ և զգալի ռեսուրսներ ներդնելով ֆինանսական կրթության մեջ՝ մենք նպատակ ունենք խրախուսել խնայողության մշակույթը՝ նպաստելով տնային տնտեսությունների կայունությանն ու ապահովությանը:

 

Մեր բաժնետերերն ակնկալում են ներդրումների կայուն վերադարձ և երկարաժամկետ եկամուտներ, ուստի հետաքրքրված չեն շահույթի կարճաժամկետ բազմապատկմամբ։ Մենք զգալի ներդրումներ ենք կատարում մեր անձնակազմի վերապատրաստման ուղղությամբ՝ բաց և տրամադրող աշխատանքային միջավայր ստեղծելու, ինչպես նաև մեր հաճախորդներին բարեհամբույր և գրագետ ծառայություններ մատուցելու համար:

 

Վարվեցողության կանոններ

 

 

Թարմացված է 2016-03-03