Ինչպե՞ս դիմել

 

«Երիտասարդ բանկիրների ծրագրին» դիմելու համար, պետք է լրացնել և ուղարկել առցանց դիմում: Առցանց դիմելու գործընթացի քայլերի հաջորդականությունը ներկայացված է ստորև:

 

Քայլ 1:

Մուտքագրեք ձեր էլ. փոստի հասցեն սլաքով նշված մասում:

 

 

Քայլ 2: 

Սեղմեք «Save as draft» կոճակը, որը գտնվում է գրանցման էջի ներքևում: Մինչ «Save as draft» կոճակը սեղմելը համոզվեք, որ սեղմել եք «I agree» կոճակը, ինչը հաստատում է Ձեր համաձայնությունը մեր հիմնական պայմաններին: 

 

 

 

Քայլ 3: 

Ձեր էլ. հասցեին կուղարկվի ժամանակավոր գաղտնաբառ, որն անհրաժեշտ է փոխել առցանց դիմում հայտն ակտիվացնելու համար: Գաղտնաբառը փոխելուց հետո հաստատեք այն՝ սեղմելով «Submit» կոճակը, որից հետո դուք կկարողանաք լրացնել ձեր ինքնակենսագրականը:

 

 

 

Քայլ 4: 

Կարևոր է, որ կարմիր աստղանիշով նշված բոլոր պարտադիր լրացման դաշտերը լրացվեն: Անհրաժեշտ տեղեկատվությունը լրացնելուց և մոտիվացիոն նամակը գրելուց հետո համոզվեք, որ սեղմել եք «Submit» կոճակը, քանի որ միայն այդ դեպքում մենք կարող եք կարդալ ձեր ինքնակենսագրականը և մեր պահանջներին համապատասխանելու դեպքում դիտարկել Ձեր թեկնածությունն ընտրության հաջորդ փուլերում:
 
 
 

Համակարգը հնարավորություն է տալիս պահպանել ձեր կողմից լրացված տեղեկատվությունն առանց այն մեզ ուղարկելու: Դրա համար անհրաժեշտ է սեղմել «Save as draft» կոճակը և շարունակել այն լրացնել կամ փոփոխել Ձեզ ավելի հարմար ժամանակ: Առցանց դիմում-հայտն ամբողջությամբ լրացնելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Submit» կոճակը, հակառակ դեպքում Ձեր թեկնածությունը չի կարող դիտարկվել մրցույթի հետագա փուլերում:

 

                                                   

 

Դիմելու գործընթացի հետ կապված հարցեր ունենալու դեպքում կարող եք զանգահարել +374 11 20 20 20 հեռախոսահամարով:
 

Ներկա պահին Երիտասարդ բանկիրների ծրագրի ընտրության գործընթացն ավարտված է:

Հաջորդ ծրագրի մասին տեղեկություն ստանալու համար խնդրում ենք հետևել մեր կայքին կամ ֆեյսբուքյան էջին:

 
 
 
Թարմացված է 2016-03-03