Ո՞ւմ ենք փնտրում

Երիտասարդ բանկիրների ծրագրի մասնակից դառնալու համար թեկնածուն պետք է բավարարի որոշակի չափանիշների:

 

Թեկնածուն պետք է ունենա բարձրագույն կրթություն (ցանկացած մասնագիտացում ընդունելի է) և աշխատանքային փորձ, որը պարտադիր պահանջ չէ, սակայն կարող է դիտվել որպես առավելություն: Անգլերենի առնվազն միջին մակարդակի իմացությունը պարտադիր է, քանի որ Երիտասարդ բանկիրների ծրագրի ողջ տեսական մասն անգլերենով է:

 

Մասնակիցների ընտրության ընթացքում մենք ավելի կարևորում ենք թեկնածուի անձնային հատկանիշները, քան տեխնիկական հմտությունները:

Քանի որ Երիտասարդ բանկիրների ծրագիրը ՊրոԿրեդիտ Բանկում աշխատանքի ընդունվելու միակ եղանակն է, արդեն իսկ ընտրության փուլում մեզ համար կարևոր է համոզվել, որ թեկնածուներն ընդունում են բանկի արժեքներն ու առաքելությունը, իսկապես հետաքրքրված են պատասխանատու բանկային ծառայությունների մատուցմամբ և կորդեգրեն հետևյալ սկզբունքը՝ «Ճիշտ եղանակով ճիշտ գործեր»:

 

Երիտասարդ բանկիրների ծրագրին հաջողությամբ մասնակցելու և ՊրոԿրեդիտում աշխատելու համար անհրաժեշտ է սովորելու, անձնական ու մասնագիտական զարգացման մեծ պատրաստակամություն և ունակություն: Ինքնաքննադատությունը, նոր գիտելիքների և հեռանկարների առջև բաց լինելն ուսման գործընթացի հաջողության նախապայման են:

 

Էթիկական և պատասխանատու բանկային գործունեության համար ՊրոԿրեդիտ թիմի յուրաքանչյուր անդամից պահանջվում է սոցիալական պատասխանատվության բարձր զգացում: Ընտրության և վերապատրաստման գործընթացում մենք ցանկանում ենք համոզվել, որ թեկնածուները մտածում և գործում են ոչ միայն նեղ անձնական, այլև թիմի, կազմակերպության ու հասարակության շահերից ելնելով:

 

ՊրոԿրեդիտ Բանկն իր մասնաճյուղերով ներկայացված է Երևանում և Հայաստանի այլ մարզերում: Երիտասարդ բանկիրների ծրագրի բոլոր շրջանավարտներից ակնկալվում է պատրաստակամություն՝ մարզում աշխատանքի առաջարկ ստանալու դեպքում տեղափոխվել տվյալ մարզ և աշխատել այնտեղ առնվազն մեկ տարի: Հետևաբար, նախքան Երիտասարդ բանկիրների ծրագրին դիմելը թեկնածուները պետք է որոշեն, արդյոք իրենք կարող են և պատրաստ են ապրել և աշխատել իրենց հիմնական բնակության վայրից հեռու:

 

ՊրոԿրեդիտ Բանկը համարվում է գրավիչ գործատու ոչ միայն այն պատճառով, որ առաջարկում է անձնական և մասնագիտական զարգացման հնարավորություններ, այլ նաև շնորհիվ բաց և բարյացակամ աշխատանքային միջավայրի: Մենք կարևորում ենք այդպիսի միջավայրը, և այն լավագույնս բնորոշում է մեզ: Մեր իրատես, բաց, խելամիտ միջանձնային հարաբերություններում ազնիվ, վստահելի ու դրական աշխատակիցներն են ձևավորում այդ միջավայրը: Մենք պետք է վստահ լինենք, որ բանկի ապագա աշխատակիցներն ունեն նման որակական հատկանիշներ:

 
 
  
  
      
 
 
                                                        
Թարմացված է 2016-03-03