Երիտասարդ բանկիրների ծրագիր

Երիտասարդ բանկիրների ծրագիրը 6 ամիս տևողությամբ տեսական և գործնական վերապատրաստման ծրագիր է, որի նպատակն է ուսուցանել ՊրոԿրեդիտ Բանկի պոտենցիալ աշխատակիցներին: Դա ՊրոԿրեդիտ Բանկում աշխատանքի ընդունվելու հիմնական եղանակն է:

 

Երիտասարդ բանկիրների ծրագիրը բազմակողմանի զարգացման վերապատրաստման ծրագիր է, որն ինտենսիվորեն ներկայացնում է բանկային և ֆինանսական ոլորտների տեսական և գործնական կողմերը պատասխանատու տեսանկյունից: Ծրագիրը բացառիկ հնարավորություն է տալիս մասնակիցներին և ՊրոԿրեդիտին գնահատելու՝ արդյոք թեկնածուի ունակությունները և անձնական հատկանիշները համապատասխանում են ՊրոԿրեդիտի հատուկ աշխատանքային ոճին: Աշխատակազմի հավաքագրման այս որակյալ ծրագիրը և աշխատակիցների հետևողական վերապատրաստումն օգնում են մեզ ապահովելու մեր հաճախորդների բացառիկ սպասարկումը:

 

Երիտասարդ բանկիրների ծրագրի տեսական մասը ներառում է պատասխանատու բանկային գործունեությանը վերաբերող, ֆինանսական և տնտեսագիտական, սոցիոլոգիական տարբեր թեմաներ, մաթեմատիկա և հաշվապահական հաշվառում, գլոբալիզացիա, շրջակա միջավայր և ֆինանսական ճգնաժամ: Մասնակիցները ծանոթանում են նաև ՊրոԿրեդիտի բիզնես փիլիսոփայությանը և ՊրոԿրեդիտի պատմությանը: Դասընթացն ընդգրկում է նաև տնտեսագիտության, բանկային ոլորտներին, հաղորդակցման, վերլուծական և քննադատական մտածողությանը վերաբերող բազմաթիվ գործնական պարապմունքներ: Դասընթացը ներառում է նաև գործնական մաս ՊրոԿրեդիտ Բանկի մասնաճյուղերում, որտեղ ծրագրի մասնակիցները արդեն իսկ ձեռք բերված տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն են ստանում:

 

Երիտասարդ բանկիրների ծրագիրն անցկացվում է  ինտերակտիվ դասավանդման եղանակով: Այն ներառում է խմբային աշխատանքներ և այցելություններ ՊրոԿրեդիտ Բանկի Երևանյան և մարզային մասնաճյուղեր: Հետևաբար, անհրաժեշտ է, որ մասնակիցները լիարժեք հաճախեն դասընթացներին և ամբողջությամբ ներգրավված լինեն թե՛ անհատապես, և թե՛ որպես խմբի մի մաս:

 

Տեսական դասընթացներն իրականացվում են կենտրոնացված եղանակով Երևանում, ՊրոԿրեդիտ Բանկի գլխամասային գրասենյակում: Գործնական դասընթացները կազմակերպվում են ՊրոԿրեդիտի մասնաճյուղերում՝ Երևանում և մարզերում: Մարզերից եկող մասնակիցների համար վերապատրաստման ծրագրի ողջ ընթացքում բանկը կապահովի համապատասխան բնակարանով Երևանում:

 

Երիտասարդ բանկիրների ծրագրի բոլոր մասնակիցները ստանում են ամսական կրթաթոշակ ՊրոԿրեդիտ Բանկից, որի չափը կախված մասնակցի աշխատանքային փորձից կարող է փոփոխվել: Երիտասարդ բանկիրների ծրագիրը դրական արդյուքներով ավարտած անձինք հնարավորություն ունեն ՊրոԿրեդիտ Բանկից աշխատանքի առաջարկ ստանալ: Այնուամենայնիվ, ո՛չ բանկը, ո՛չ թեկնածուն չեն ստանձնում աշխատանքային հարաբերություններ հիմնելու իրավական որևէ պարտավորություն։

 

Եթե վեցամսյա ժամանակահատվածում մասնակիցը բավարար արդյունքներ չի դրսևորում, ապա ՊրոԿրեդիտ Բանկի նախաձեռնությամբ ցանկացած պահին կարող է դադարեցվել նրա մասնակցությունը Երիտասարդ բանկիրների ծրագրին ՝ այդ մասին նրան ծանուցելով երկու շաբաթ առաջ։

 

Երիտասարդ բանկիրների ծրագրի այն շրջանավարտները, ովքեր կդառնան ՊրոԿրեդիտ Բանկի աշխատակիցներ, պետք է անցնեն վեցամսյա փորձաշրջան, որի ընթացքում կմասնակցեն իրենց պաշտոնին վերաբերող հատուկ տեսական և գործնական դասընթացներին: 

  
 

 

   

 

 

 

Հոլովակ:






Թարմացված է 2016-03-15