Ինչու՞ ՊրոԿրեդիտը

 

Ողջունում ենք Ձեզ մեր ինտերնետային կայքի Մարդկային ռեսուրսներ բաժնում: Հուսով ենք, որ դուք այստեղ կգտնեք ՊրոԿրեդիտում կարիերայի հնարավորությունների հետ կապված Ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները։

 

ՊրոԿրեդիտը շատ փոքր, փոքր և միջին ձեռնարկություններին, ինչպես նաև ֆիզիկական անձ հաճախորդներին սպասարկող պատասխանատու բանկերի միջազգային խումբ է: Մեր պատասխանատվությունն արտացոլվում է մեր հաճախորդներին նվիրվածությամբ և մեր զարգացմանն ուղղված գործունեությամբ, ինչպես նաև ընկերությունների կայուն զարգացումն ու պատշաճ կառավարումնապահովելու հետևողականությամբ:

 

Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը հիմնադրվել է 2008թ., որպես ՊրոԿրեդիտ խմբի անդամ, որն ընդգրկում է զարգացմանն ուղղված 20 բանկ Արևելյան Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում, ինչպես նաև մեկ բանկ Գերմանիայում: ՊրոԿրեդիտ բանկային խմբի գործունեությունը ղեկավարվում է Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում գտնվող իր հիմնական բաժնետեր ՊրոԿրեդիտ Հոլդինգի կողմից և Գերմանիայում գործող ՊրոԿրեդիտ Բանկի աջակցությամբ։ ՊրոԿրեդիտ Հոլդինգը և ՊրոԿրեդիտ Բանկը վերահսկվում են Գերմանիայի ֆինանսական վերահսկողության մարմնի (BaFin) կողմից, որն ընդգծում է ՊրոԿրեդիտ ընկերությունների հուսալիությունն ու կայունությունը:

 

ՊրոԿրեդիտ Հոլդինգի նպատակն է ՊրոԿրեդիտ խմբի բանկերին տրամադրել ընդհանուր ռազմավարական աջակցություն: Հոլդինգը Fitch Ratings ընկերության կողմից ստացել է (BBB-) ներդրումային վարկանիշ: 2012թ. ավարտին ՊրոԿրեդիտ խումբն ուներ 503 միլիոն Եվրո սեփական կապիտալ, իսկ ընդհանուր ակտիվները կազմում էին 5.8 միլիարդ Եվրո:  

 

 

 

Թարմացված է 2016-03-03